Ջոն Քերրին մտադիր է Վրաստան այցելել
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ մտադիր է Վրաստան այցելել: Հայտարարությունը նա արել է Վաշինգտոնում Վրաստանի ֆինանսների նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ ունեցած համատեղ ճեպազրույցում, որը ցուցադրվել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել Վրաստան այցելելու իմ մտադրության մասին: Դա կլինի կամ հունիսին կամ քիչ ավելի ուշ: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վրաստանը ԱՄՆ-ի բարեկամն է, և մենք ուզում ենք վստահեցնել վրաց հաարակությանը մեր աջակցության մեջ»
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Վրաստանի առաքելությունը Աֆղանստանում անցկացվող հակաահաբեկչական միջոցառումներում, նրա եվրոատլանտյան ուղին և ձգտումը ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ ավելի սեղմ ինտեգրմանը: