Ջոն Քերրին ժամանել է Վրաստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր ժամանել է Թբիլիսի: Ինչպես տեղեկացնում է apsny.ge-ն, ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարելու Վրաստանի ղեկավար անձանց հետ, հանդիպելու է նաև ընդդիմաիր ուժերի ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 7-ին Քերրին մեկնելու է Ուկրաինա, իսկ այնտեղից՝ Վարշավա, որտեղ հուլիսի 8-9-ը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Կբիրիկաշվիլիի հետ Ջոն Քերրին Վրաց-ամերիկյան ռազմավարական համագործակցության խարտիայի լիագումար նիստ կանցկացնի, որի ժամանակ քննարկվելու են խարտիայի առաջնահերթությունները: Նա հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ: