211652_close_icon
views-count1679 դիտում article-date 15:36 09-04-2016

Ջոն Քերրին չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել

ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Այդմասին տեղեկացնում է Associated Press-ը: Այցի շրջանակներում նա հանդիպելու է Աֆղանստանի կառավարության անդամների հետ: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը նախօրեին կրկին չհայտարարված այցով ժամանել էր Իրաք: Նշվում է, որ նա հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադիի և ԱԳ նախարար ԻբրահիմԱլ-Ջաֆարիի հետ՝ քաղաքական ճգնաժամի ֆոնին իր աջակցությունը հայտնելու համար:

Նմանատիպ նյութեր