Ամերիկյան սենատը կկասեցնի Obamacare առողջապահական բարեփոխումների ծրագիրը
ԱՄՆ-ի Սենատը կողմ է քվեարկել հեռացող նախագահ Բարաք Օբամայի հեղինակած Obamacare առողջապահական բարեփոխումների ծրագրի կասեցմանը, հաղորդում է Sputnik-ը։
Ձայները գրեթե հավասար են բաշխվել՝ կողմ է քվեարկել 51, դեմ՝ 48 սենատոր։
«Մենք պետք է արագ գործենք, որպեսզի թեթևացնենք ամերիկացիների վիճակը»,-մեջբերում է AP-ն սենատոր Միչ Մաքքոննելի խոսքը։
Երկրի նորընտիր նախագահԴոնալդ Թրամփը երեքշաբթի կոչ էր արել հանրապետականներին չձգձգել ծրագրի չեղարկման հարցով գործընթացը։
«Մենք պետք է գործով զբաղվենք. Obamacare-ն ուղղակի աղետ էր»,-ասել էր նա։