Թուրքիան կարող է չեղյալ հայտարարել Եվրամիության հետ կնքած համաձայնագրերը, ներառյալ մաքսային միության, եթե Բրյուսելը Անկարայի հետ բանակցություններում շարունակի երկակի քաղաքականություն վարել: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլութը, TRT Haber-ին տված հացրազրույցում:
Նշենք, որ Թուրքիան ու Եվրամիությունը բանակցում են մի շարք հարցերի շուրջ, որոնցից ամենալուրջը Մաքսային միությանն ու միգրանտներին առնչվող հարցերն են:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ կհրաժարվի ԵՄ-ի հետ միգրանտների հարցով համաձայնագիրը ստորագրելուց, եթե Բրյուսելը հրաժարվի կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները: