211652_close_icon

Նախագահը միջազգային պայմանագրերը կհաստատի, կկասեցնի կամ կդադարեցնի միայն կառավարության առաջարկի հիման վրա

views-count2226 դիտում article-date 13:03 21-03-2018
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը. այսուհետև միջազգային պայմանագրերը նխագահը կկարողանա հաստատել, կասեցնել կամ դադարեցնել միայն կառավարության առաջարկի հիման վրա. Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 9 պատգամավոր: Օրենքի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով և ունի երկու հիմնական ուղղվածություն՝ համապատասխանեցում Սահմանադրությանը, միջազգային իրավապայմանագրային հարաբերություններում ձեռք բերած փորձի հիման վրա կնքման ընթացակարգերի բարելավում:

Նմանատիպ նյութեր