Թրամփը կրկին հայտնել է Obamacare առողջապահական ապահովագրական ծրագիրը չեղարկելու իր ցանկության մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ կփորձի չեղարկել Obamacare առողջապահական ապահովագրության ծրագիրը։ Այդ մասին նա ասել է Fox Business-ին տված հարցազրույցում։
Ընդ որում, նա պատրաստվում է դա անել մինչև հարկային օրենսդրության բարեփոխումները։
«Մենք կունենանք բացառիկ հարկային բարեփոխում, սակայն մինչ այդ, ես ցանկանում եմ զբաղվել առողջապահությամբ»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը։
Նա նախկին նախագահ Բարաք Օբամայի այդ ծրագիրն անվանել է «լրիվ խառնաշփոթ», քանի որ չի գործում այնպես, ինչպես հարկն է։
Հիշեցնենք, որ նշված ծրագրի չեղարկումն արդեն մեկ անգամ ձախողվել է դատարանի որոշմամբ։