Վատառողջ քաղաքացուն շտապօգնության մեքենային մոտեցնելու համար փրկարարներ են կանչվել
Հունվարի 12-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Է. Ա.-ին (1937թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: