211652_close_icon

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն ինտենսիվորեն կրակել է Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

views-count15156 դիտում article-date 11:13 11-01-2017
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր