5869 դիտում
10:35 23-12-2016
Հակառակորդն ինտենսիվորեն արկակոծել է Ակնայի և Մարտունու պաշտպանական հատվածները. հայկական զինուժը դիմել է պատժիչ գործողությունների. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան /Ակնա/ և հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:
Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է::
Նմանատիպ նյութեր
15120 դիտում
11:13 11-01-2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն ինտենսիվորեն կրակել է Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
4411 դիտում
11:31 14-12-2016
Հակառակորդն այս գիշեր հրադադարը խախտել է Հադրութի, Մարտունի-Ակնայի և Մարտակերտի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
985 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան