Մասիմիլիանո Ալեգրի. Շատ գոհ եմ «Յուվենտուսի» խաղից
Տուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» հետ հանդիպումից հետո, որտեղ թուրինցիները [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/06/51883/]հաղթեցին[/url] 2:1 հաշվով, հայտարարել է, որ շատ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
«Շատ գոհ եմ իմ տղաներից: Նրանք լիովին արժանի էին այս արդյունքին, քանի որ հասնել մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, եւ դեռ այնտեղ էլ խաղալ «Ռեալի» հետ՝ չափազանց ծանր գործ է:
Մենք բավական խիտ գործեցինք, «Ռեալին» գործնականում թույլ չտվեցինք որեւէ բան ստեղծել: Սակայն առաջին խաղակեսում կարող էինք ավելի լավ գործել պաշտպանությունից հարձակման անցնելիս:
Շատ ափսոս, որ Լյորենտեն չխփեց երրորդ գոլը: Սակայն ցանկացած դեպքում ուրախ եմ «Ռեալի» հանդեպ հաղթանակից: Այժմ պատասխան հանդիպմանը նախապատրաստվելու համար ունենք մի շաբաթ», ասել է Ալեգրին: