3771 դիտում
11:26 08-11-2016
Մադոննան Նյու Յորքի փողոցներից մեկում անսպասելի համերգ է տվել՝ ի աջակցություն Հիլարի Քլինթոնի
Նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ում, ի աջակցություն նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, փողոցում անսպասելի համերգով հանդես է եկել հայտնի Մադոննան։
Ինչպես հայտնում է DW-ն, մի քանի հարյուր մարդ է հավաքվել Նյու Յորքի փողոցներից մեկում՝ ունկնդրելու երգչուհու կատարումները։ Մադոննան մոտ 30 րոպե կատարել է իր լավագույն երգերից։ Իսկ յուրաքանչյուր երգից հետո, մինչ հաջորդ երգին անցնելը նա կոչ է արել քվեարկել այն թեկնածուի օգտին, ով դեմ է հանդես գալիս համաամերիկյան արժեքներին ու խտրականությանը։
Նույն ակցիային են միացել հայտնիներից Լեդի Գագան, Բոն Ջովին, Բրյուս Սփրինգսթոնը։ Միայն Բոն Ջովիի համերգին ներկա է գտնվել 40 հազարից ավելի մարդ։
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, որոնց արդյունքներով կընտրվի երկրի 45-րդ նախագահը։ Թեժ պայքարը ծավալվելու է հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև։
Նմանատիպ նյութեր
5735 դիտում
15:16 07-01-2017
Հիլարի Քլինթոնը կարող է իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար
4376 դիտում
12:05 20-01-2017
Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը
Այս բաժնից
1162 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1204 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1219 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև