Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են:
Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:
Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է:
[color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: [/color]