Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 6-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 61 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 6-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 6-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 6-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Քոչար փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Լրատվական» ռադիոյում դռան փականը վնասված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են «Լրատվական» ռադիոյի գրասենյակի դուռը:
***
Հունվարի 6-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***