դեկտեմբերի 27-ին Բաքվի հիմնական գազամուղի վրա տեղի ունեցած պայթյունին այսօր հաջորդել է հերթական պայթյունը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սանգաչալյան գազային հոսքից դուրս եկող գլխավոր գազամուղի վրա տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին կրկին պայթյուն է տեղի ունեցել»։
Դադարեցվել է գազի մատակարարումը։ Հրդեհը ևս մարվել է։