Թուրքիայում հերթական ահաբեկչական պայթյունն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 վիրավոր
Թուրքիայի սահմանային Շըրնաք նահանգում այսօր հերթական պայթյունն է որոտացել, հայտնում է Sabah թերթը։
Ըստ տեղեկությունների՝ երկրի ուժային կառույցների 1 ծառայող սպանվել է, իսկ 5-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալացվել։
Թերթի տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած է Քրդական աշխատավորական կուսակցությունը։
Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում պայթյունի հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ։