Թուրքիայում հերթական պայթյունն է տեղի ունեցել. զոհվել են զինվորականներ
Թուրքիայի սահմանային Շւրնաք նահանգի Ուլուդերե քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 8 զինծառայող, հաղորդում է թուրքական Haber7 թերթը։
Ինքնաշեն ռումբը հեռակառավարման վահանակի միջոցով գործի է դրվել այն ժամանակ, երբ մոտակայքով անցնում էր զրահամեքենա, որում զինվորականներ կային։
Թերթի տվյալներով՝ պայթյունն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինալները։