211652_close_icon
views-count8328 դիտում article-date 22:15 13-01-2016

Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազամուղի կառուցումը կթուլացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից. Նիկոլ Փաշինյան

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազամուղի կառուցումը (մեծ հաշվով այնքան էլ էական չէ, թե այն որ ուղղությամբ կշարունակվի Վրաստանից հետո՝ դեպի Եվրո՞պա, թե՞ Ռուսաստան) պետք է դառնա մեր արտաքին քաղաքական եւ տնտեսական առաջնահերթություններից մեկը: Սա հնարավորություն կտա ոչ միայն թուլացնել Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, այլեւ Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից. գործոններ, որոնք հայ-վրացական հարաբերությունների խորացման հիմնական խոչընդոտն են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս հարցի կապակցությամբ բազմիցս քննարկումներ ունեցել ենք եւ այս նախագիծը ՔՊԿ արտաքին քաղաքականության «ոչ-ոչ» հայեցակարգի կարեւորագույն բաղադրիչներից է: «Ոչ-ոչ»-ի առանցքային խնդիրն է Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունները առավելագույնս զերծ պահել աշխարհքաղաքական ազդեցությունից: Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն առանձնահատուկ նշանակություն, եւ մենք այդ հարաբերություններում պետք է կարողանանք առաջնորդվել բացառապես Հայաստանի ազգային շահերով, անկախ նրանից, թե ինչ խնդիր ունի ԱՄՆ-ն Իրանի հետ, կամ Ռուսաստանը՝ Վրաստանի հետ:

Նմանատիպ նյութեր