Վրաստանում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի բոլոր ուղևորները այրվել են
Վրաստանի Ռուսթավի քաղաքում մարդատար BMW մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է Վրաստանի հերոսների հուշարձանին, ինչի հետևանքով ավտոմեքեանյում գտնվող 5 քաղաքացիներ զոհվել են, հաղորդում է Interfax-ը։
Վրացական ԶԼՄ-ները, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում են, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և նրա մեջ գտնվող մարդիկ այրվել են։
Ոստիկանությունը պարզում է ՃՏՊ-ի հանգամանքները։