211652_close_icon
views-count6117 դիտում article-date 16:46 28-11-2021

Վրաստանում կարգելեն ծխելը տաքսիներում ու մասնավոր ավտոմեքենաներում. տուգանքի կենթարկվեն նաև ծխող ուղևորները

 Sputnik Արմենիան գրում է. Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում և մասնավոր ավտոմեքենաներում։ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվելու են նոյեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում։ Իսկ խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում այն կներառվի գարնանը։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Նոր օրենքով ծխելը կարգելվի մասնավոր մեքենաներում և տաքսիներում, եթե ավտոմեքենայում անչափահասներ լինեն։ Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք 200 լարիի (մոտ 65 դոլար) չափով։ Ընդ որում, տուգանքի կենթարկվեն ինչպես ծխող վարորդները, այնպես էլ ծխող ուղևորները։

Հիշեցնենք, որ Վրաստանում հակածխախոտային նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել 2017 թվականից։ Այստեղ արդեն ավելի քան երեք տարի արգելված է ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում և հանրային տրանսպորտում։

Նմանատիպ նյութեր