Ժամը 17.00-ի դրությամբ փակ են Միրաք-Շենկանի համայնքների ավտոճանապարհները. Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Փակ են Միրաք-Շենկանի համայնքների ավտոճանապարհները:[/color]
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում առկա է թույլ մառախուղ:
[color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: [/color]