Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1937 թ. ծնված Հ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: