Թող ձեր հոգիներում և օջախներում գերակշռեն ձեզ հաճելի օդային հոսանքները. Գագիկ Սուրենյանի շնորհավորական ուղերձը
Սիրելի հայրենակիցներ!
Սսրտանց շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ցանկանում եմ անամպ երկինք, ձեր հոգիներում խաղաղություն, երջանկություն, հավատ, հույս ու սեր: Թող որ 2017 թվականը լինի խաղաղության, երջանկության, բարեբերության, նպատակների իրականացման, դրական հույզերով հարուստ տարի: Թող մեր երկրի սահմանները միշտ անառիկ և պաշտպանված լինեն: Եթե արցունքներ՝ միայն ուրախության, եթե կրակոցներ՝ միայն հրավառության:
Ձմռան ցրտին ու ամռան շոգին թող ձեր հոգիներում և օջախներում գերակշռեն ձեզ հաճելի օդային հոսանքները:
[b]ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյան[/b]