Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Առաջիկա գիշերը Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է շատ թույլ ցիկլոնային դաշտ, ինչի արդյունքում առանձին շրջաններում այդ թվում նաև Երևանում կտեղա թույլ ձյուն:
Հունվարի 2-6- ին կրկին Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Շիրակում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Կոտայքում կպահպանվի նաև ամպամածությունը և մառախուղը: Պետք է նշեմ նաև, որ Արարատյան դաշտում ներկա պահին առկա է սառը օդի լճացում, ինչի արդյունքում այստեղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ավելի ցածր է, քան լեռնային շրջաններում: Հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նկատվում է բավականին բարձր ջերմային ֆոն:
Երեկ ցերեկը նշված հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է +10…+15 աստիճանի: Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում, միայն հունվարի 4-ից կնկատվի ջերմաստիճանի որոշակի նվազում:
Երևանում առաջիկա օրերին գիշերը կանխատսվում է -5…- 7, ցերեկը -1…- 3 աստիճան ցուրտ:
[b]
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը[/b]