211652_close_icon
views-count3826 դիտում article-date 21:13 30-12-2016

Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կստեղծվի նոր հարթակ. կվերահանվեն բիզնեսին խոչընդոտող խնդիրները

Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կստեղծվի նոր հարթակ, որտեղ կվերահանվեն բիզնեսին խոչընդոտող խնդիրները, կոռուպցիոն ռիսկերը, և դրանց լուծումներ կտրվեն.  դեկտեմբերի 15-ից մեկնարկել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ: «Ծրագրի հիմնական նպատակը բիզնես ազդարարների հարթակի ստեղծումն է»,- նշել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ՓՄՁ ներկայացուցիչ, չբացահայտելով իր անձը, կարող է հայտնել հավաստի տեղեկություններ ինչպես ոլորտի խնդիրների, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ և վստահ լինել, որ տեխնիկապես կապահովի իր անձի գաղտնիությունը: Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կառավարության և մասնավոր սեկտորի միջև համագործակցությունը: Վերհանված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկները կներկայացվեն կառավարության համապատասխան կառույցներին: Ծրագրի նպատակներից է նաև մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար: ԻՏՁՄ ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը առավել պրակտիկ ներկայացրել է հարթակի բաղադրիչներից մեկի աշխատանքը. «Ունենալ թափանցիկ պլատֆորմ, որտեղ բիզնեսը կներկայացնի օրենսդրական դաշտին առնչվող այն խնդիրները, որոնք իր բիզնեսին խոչընդոտում են: Կլինի ինտերնետային կայք, կաշխատեն խորհուրդատուներ, որոնք առցանց խորհրդատվություն կտան դիմողներին: Ենթադրենք, անձը ապրանք պետք է ներկրի և կան որոշակի խնդիրներ, դիմում է և լուծում է ստանում: Կայքը կլինի  մշատպես գործող և կառավարության ուշադրության ներքո, որպեսզի  կառավարության հետ համատեղ խնդիրը լուծվի»: Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան  նշում է՝ քանի որ ծրագրի նպատակը բիզնեսին խոչընդոտող խնդիրները վերացնելն է և նրա զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, ապա ի սկզբանե, հարթակը նախատեսված է լինելու գործարարների համար սակայն հետագայում կարող են այս հարթակից օգտվել նաև անհատներ: Ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան ՓՄՁ-ներին մատուցում է անվճար իրավաբանական խորհրդատվություն Երևանում, Գավառում, Գյումրիում Կապանում և Վանաձորում: Խորհրդատվությունը մատուցվելու է բիզնես ոլորտի, մասնավորապես` հարկային, մաքսային, լիցենզիաների և թույլտվությունների, ազատ տնտեսական մրցակցության, հանրային գնումների և այլ ոլորտային խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Գրասենյակների հասցեներն են` 1. Կենտրոնական գրասենյակ` հասցե` ք. Երևան 0010, Նալբանդյան 7, գրասենյակ 2, հեռախոսահամար` (+374 10) 54 01 99, էլ.փոստ՝[email protected] 2. Շիրակի մարզային գրասենյակ` հասցե` ք. Գյումրի, Տիգրան Մեծի ½, հեռախոսահամար` (+374 312) 58236, էլ.փոստ՝[email protected] 3. Գեղարքունիքի մարզային գրասենյակ` հասցե` ք. Գավառ, Բոշնաղյան 15, հեռախոսահամար` (+374264) 25503, էլ.փոստ՝[email protected] 4. Սյունիքիմ արզային գրասենյակ` հասցե` ք., Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար` (+374 285) 52511, էլ.փոստ՝[email protected] 5. Լոռու մարզային գրասենյակ` հասցե` ք., Վարդանանց 82/, հեռախոսահամար` (+374 322) 22317, էլ.փոստ՝[email protected]

Նմանատիպ նյութեր