slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ
211652_close_icon

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ

views-count9774 դիտում article-date 16:03 30-12-2016
Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ: Կոմիտեի ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել սպայակազմի և զինվորների կենցաղային պայմաններին, մարտական հագեցվածությանը, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Վարդան Հարությունյանը մասնակցել է նաև Ամանորի առթիվ զորամասում կազմակերպված զինվորների խրախուսման միջոցառմանը: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում միշտ եղել է Հայոց բանակի կողքին և հետագայում նույնպես կշարունակի ցուցաբերել աջակցություն: Վարդան Հարությունյանը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, կարևորել է զինվորի մեծ դերը Հայրենիքի պաշտպանության գործում. «2016 թվականը եղել է բարդ տարի. ապրիլյան պատերազմում հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բարձր է մարտական ոգին և միշտ պատրաստ է արժանի հարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: Ուժ, կորով, տոկունություն և խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայրենիքի պաշտպաններին»: [b]ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր