slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին
211652_close_icon

Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին

views-count3716 դիտում article-date 15:04 30-12-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս է այցելել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Ողջունելով ու գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և զորամասի սպայական անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է: «Բանակ-հասարակություն կապի շարունակական ամրապնդումը մեր կարևոր առաջնահերթություններից է և, համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Սիրելի՛ զինվորներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում եմ բարի ծառայություն: Թող 2017 թվականը լինի խաղաղության տարի», - նշել է Տարոն Մարգարյանը: Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորամասին նվիրվել են հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին էլ` ամանորյա նվերներ:

Նմանատիպ նյութեր