1524 դիտում
17:14 29-12-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին
Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների առթիվ: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ողջունելով և շնորհավորելով զինծառայողներին Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին:
«Վստահ եղեք, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում եք դուք, ձեզ հետ է, ձեր կողքին: Շնորհակալ ենք ձեզ` մեր երկրի խաղաղության համար, որի սահմանները անառիկ եք պահում դուք: Համոզված եղեք որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում բարի ծառայություն: Թող 2016 թվականը լինի խաղաղության տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորմասին նվիրվել են հեռուստացույցներ, զինվորներին էլ` ամանորյա նվերներ:
Նմանատիպ նյութեր
3404 դիտում
15:04 30-12-2016
Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին
11494 դիտում
21:37 28-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ գալիք տոների առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9426 դիտում
16:03 30-12-2016
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին