Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սաները զարմացրեցին իրենց կատարումներով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում տոն էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երաժշտական դպրոցի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների սաները ներկայացրեցին իրենց երգերն ու կատարումները:
Միջոցառմանը երեխաներին շնորհավորելու էր եկել Ալավերդու նորաստեղծ ռոք խումբը, ովքեր իրենց առաջին բեմական ելույթով ողջունեցին երաժշտական դպրոցի սաներին:
Դպրոցի տնօրեն Ռիփսիմե Շահինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ շնորհավորական խոսքով հանդես եկավ, ինչից հետո նա դպրոցի սանին հանձնեց Կոմիտասի անվան մրցույթի պատվոգիրը, որին նա արժանացել էր օրեր առաջ՝ Վանաձորում:
Համերգին ներկա էր Ալավերդու քաղաքապետարանի անձնակազմը, ինչպես նաև հյուրեր, երաժշտական դպրոցի սաներ և ծնողներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի