211652_close_icon
views-count971 դիտում article-date 19:37 14-04-2015

Արարատի թիվ 1 մանկապարտեզի սաներն օրհնվել են ս. Հակոբ եկեղեցում

Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի սաներն իրենց դաստիարակների և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Արարատի ս. Հակոբ եկեղեցի՝ օրհնութուն ստանալու: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանը երեխաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, պատասխանեց երեխաների և ծնողների հարցերին: Օրեր առաջ այս նույն մանկապարտեզում կազմակերպվել էին Ծաղկազարդին և Ս. Զատկին նվիրված միջոցառումներ, որտեղ Տեր Դավիթն այցելել և մանուկների օրհնություն էր կատարել: Այս անգամ արդեն մանուկներն իրենք էին ցանկություն հայտնել եկեղեցի գալ և օրհնություն ստանալ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր