14083 դիտում
13:09 29-12-2016
Ակնկալում ենք պարզեցված համակարգ, գումարների արդյունավետ օգտագործում. Կարեն Կարապետյան
Պետք է ստեղծենք համակարգեր, որպեսզի բացառվի կոռուպցիան, անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի հասցեականությունը և արդյունավետությանը: Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և մի շարք հանձնարարականներ տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Հայտնի է, որ պետությունը պետք է ձեռք մեկնի կարիքավորին, սակայն չպետք է ստեղծի չաշխատելու խթաններ: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ երբեք չլինեն չարաշահումներ, կոռուպցիոն դրսևորումներ, առաջին հերթին հասնի կարիքավորին, չաղավաղի սոցիալական արդարությունը»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել զբաղվածության պետական ծառայողների ֆինանսավորման ուղղությունների վերաբերյալ առաջարկներ:
ՀՀ մարզպետներին և քաղաքապետերին Կարեն Կարապետյանը հանձնարարեց անձնական հսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստների և օգնության օրինականության ապահովման հարցը:
Վարչապետը նշեց, որ բժշկասոցիալական փորձաքննական համակարգում իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Եվ Արտեմ Ասատրյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ոլորտում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
«Կարծում եմ, հստակ ձևակերպել ենք այն միջոցառումները, որոնցով մենք ակնկալում ենք պարզեցված համակարգ, գումարների արդյունավետ օգտագործում: Բացի այդ, սոցապ նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որոնքն իրենք կատարում են շատ ավելի վատ, քան ուրիշները: Աշխատանքի զբաղվածության հարցով իրենք կատարում են բիզնես, գյուղատնտեսական և ուսուցման խնդիրներ: Այս բոլոր գործառությունները պետք է արվեն համապատասխան դաշտը նշելով, թե ում համար են անում, որպեսզի խնդիրը լուծեն համապատասխան կառույցները»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
3610 դիտում
19:31 05-02-2018
Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք. Կարեն Կարապետյան
8769 դիտում
14:40 30-06-2017
Պետք է չհոգնենք և հասնենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզնից ակնկալում է. Կարեն Կարապետյան
13491 դիտում
13:19 13-03-2018
Փաստն այն է, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգն արդյունավետ և մրցունակ թիմ է. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
766 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
826 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին