Պենտագոն. Սիրիայում ոչնչացվել է ԻՊ բարձրաստիճան հրամանատարներից մեկը
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Վաշինգտոնում իր իրազեկ աղբյուրին։
Գործակալության պնդմամբ՝ Աբու Ջանդալ Ալ-Քուվեյթին սպանվeլ է Եփրատ գետի մոտ կառուցված ջրամբարի մոտ։ Ջրամբարը գտնվում է Ռաքքա քաղաքից 40 կմ հեռավորության վրա։
Ահաբեկիչը հանդիսանում էր Ռաքքայում առանցքային առաջնորդներից մեկը։ Նրա մահը սոցցանցերում հաստատել են ԻՊ կողմնակիցները։