Կրիշտիանու Ռոնալդու. Այս տարի բոլորի բերանը փակեցինք
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է 2016թ. լավագույն ֆուտբոլիստի համար Globe Soccer Awards մրցանակով պարգևատրվելը:
«Անհատական և կոլեկտիվ առումով այս տարին, թերևս լավագույնն էր իմ կարիերայում: Ես «Ռեալի» հետ նվաճեցի Չեմպիոնների լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը, Պորտուգալիայի հավաքականը առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, ես դարձա «Ոսկե Գնդակի» հաղթող: Ավելին չեմ կարող խնդրել:
Այն հոռետեսները, որոնք կասկածում էին ինձ, «Ռեալին» և Պորտուգալիայի հավաքականին, կարող են փակել բերանները: Մենք նվաճեցինք ամեն ինչ:
Սա զարմանալի տարի և ես շատ ուրախ եմ: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել հավաքականի և «Ռեալի» իմ թիմակիցներին», ասել է Ռոնալդուն: