211652_close_icon
views-count7361 դիտում article-date 18:51 27-12-2016

Կարոտել էի մարդկանց հետ շփումը. Անի Քրիստին՝ 2016թ.-ի իր ձեռքբերումների և գալիք տարվա իր ծրագրերի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ երգարվեստում կան երգիչ-երգչուհիներ, ովքեր չնայած էկրաններին քիչ երևալուն, մշտապես ունեն իրենց հավատարիմ լսարանն ու երկրպագուները: Այդ երգչուհիների թվում նաև Անի Քրիստին է, ով ի ուրախություն հայաստանյան իր հանդիսատեսի, վերջերս հաճախակի է վերադառնում հայրենիք: Երգչուհու՝ Հայաստան հաճախակի այցելությունների, ստեղծագոծական նորությունների և այլ հարցերի մասին մանրամասները ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեսքով, իսկ Անիին մաղթում բարի թռիչք, քանի որ նա այսօր վերադառնում է իր երկրորդ հայրենիք՝ Լոս Անջելես: [b]-Անի, ի ՞նչ տվեց Ձեզ 2016 թվականը:[/b] -2016 թվականն ինձ տվեց ճանապարհ դեպի հայրենիք գալու մեծ հնարավորությունը: Ամեն ինչ սկսվեց «Ամենակարող երգիչ» նախագծից, որի ժամանակ ես շատ լավ օրեր ունեցա և, իհարկե, առաջին անգամ աշխատեցի իմ շատ սիրելի ավագ ընկեր Աշոտ Ղազարյանի հետ: Շատ անգամ եմ ցանկացել գալ, սական ճանապարհի երկարության կամ զբաղվածությանս պատճառով հաճախականություն չի գրանցվել: Այս անգամ չէի կարող չգալ, քանի որ «Ամենակարող երգիչ» նախագծի շրջանակներում ուղիղ եթերներ էին լինելու, որոնց անպայման պետք է ներկա լինեի: Կարոտել էի մարդկանց հետ շփումը: Եղան հրավերներներ, Լոս Անջելեսում կայացած համերգիս «Feelings of love» DVD-ի շնորհանդեսը լուսաբանելու ժամանակն էր, և վերջապես, 10 տարի անընդմեջ Նոր տարվա նկարահանումներին ես չէի մասնակցել, և որոշեցի որ շատ լավ առիթ է մի քիչ մրսելով, բայց ամեն ինչ հասցնել: [b] - Ի՞նչ ծրագրեր ու ակնկալիքներ ունեք 2017 թվականից:[/b] 2017 թվականին, տոներից հետո կհիմնեմ իմ վոկալ դպրոցը Լոս Անջելեսում: Նպատակներից մեկը բեք- վոկալիստներ պատրաստելն է: Ես ուզում եմ, որ այնտեղի մեր տաղանդավոր երեխաները նոտա ճանաչեն, երաժշտական կրթություն ստանան: Դասավանդողների թվում նաև ես կլինեմ, իսկ ավելի մանրմասն կխոսեմ արդեն դպրոցը բացելուց հետո: Կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ, ինչպես նաև մենահամերգ Երևանում, քանի որ 2017-ին լրանում է իմ գործունեության 20 տարին, իսկ առաջին մենահամերգիցս անցել է 10 տարի։ [b] -Անի, ոճային նոր փոփոխություններ կլինե՞ն, ի՞նչ ակնկալի Ձեր հանդիսատեսը:[/b] -Ոճային փոփոխություններ հնարավոր է լինեն, քանի որ ես անկանխատեսելի մարդ եմ , սակայն այժմ ամեն բանի ավելի լուրջ եմ մոտենում: Նախապես չեմ ուզում որևէ բան խոստանալ, ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա: [b]-Անի ֆեյսբուքյան Ձեր էջում ակտիվ եք, մշտապես գեղեցիկ լուսանկարներ ու իրադարձություններ եք տեղադրում, սակայն որևէ իրադարձության հետ կապված Ձեր կարծիքը կարծես թե չեք արտահայտում: Օրինակ, կցանկանայինք իմանալ, թե ինչ եք Դուք մտածում «Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված և ինչ ունեք ասելու այս առիթով:[/b] -Այո, ճիշտ եք նկատել, ես պասիվ եմ կարծիքս սոցցանցերում արտահայտելու հարցում: Ես անգամ չեմ հասցնում մեկնաբանությունները կարդալ և տպավորություն է ստեղծվում, թե ես արհամարհում եմ իմ հետևորդներին, սակայն դա այդպես չէ: Ես չեմ հետևել այս տարվա թեկնածուների ելույթներին: Անկեղծորեն ասեմ, որ չեմ հասցրել քվեարկել որևէ մեկի օգտին, սակայն բարի ճանապարհ և հաջողություն եմ մաղթում Հայաստանը ներկայացնող մեր մասնակցին ու ստեղծագործական խմբին: Ինքս այդ մրցույթին լուրջ չեմ վերաբերվում: Պարզապես հարկավոր է լավ ժամանակ անցկացնել, որպես արտիստ գոհ մնալ ինքդ քեզնից և չմոռանալ , որ դա երգի մրցույթ է՝ բավականին քաղաքականացված: [b]-Ձեզ չե՞ք տեսնում այդ մրցույթում:[/b] -Անդրեից առաջ Հ1-ն ինձ առաջարկել էր Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում, սակայն ես մերժեցի: Կարծիքներ հնչեցին, որ ես լուրջ չեմ վերաբերվում իմ աշխատանքին, սակայն ամեն տարի ես համոզվում եմ, որ ճիշտ եմ վարվել: Այո՛, ես տաղանդավոր, հայտնի էի, սակայն պատրաստ չէի 17 տարեկանում մի ամբողջ երկրի բեռ վերցնել ինձ վրա, որն ինձ համար հոգեբանական ցնցում կլիներ: Մեր յուրաքանչյուր մասնակցի համար սրտանց ցավել և ուրախացել եմ, սակայն ինքս դեռ պատրաստ չեմ մասնակցել այդ մրցույթին և ոչ այն պատճառով, որ չեմ կարող երգել, այլ դեռևս այն իմ հետաքրքրության շրջանակներում չէ: [b]-2016 թվականը հայ ժողովրդի համար այնքան էլ հաջող չեղավ: Քառօրյա պատերազմ, վիշտ, ցավ….[/b] -Ես միշտ ամեն ինչին հետևում եմ, ինչ կատարվում է, սակայն, ինչպես նշեցի, սոցցանցերում երբևիցե չեմ արտահայտվում: Ես մնացած քաղաքականությունների հետ կապ չունեմ, ինձ չի գերում այդ ոլորտը: Համբերություն եմ մաղթում բոլոր հայերին, լինի դա Քառօրյա պատերազմի, Ցեղասպանության, կամ մեկ այլ առիթով: Ես ցավակցում եմ բոլոր այն զինվորների մայրերին, հարազատներին, ովքեր իրենց երեխաներին ուղարկեցին հայրենիքի համար, սակայն,ցավոք սրտի, այսպիսի բան պատահեց: Վստահ եմ, որ նրանց հոգիներն անմահ են, քանզի նրանք հերոսաբար կատարել են իրենց սուրբ պարտքը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ամեն օր , թեկուզ իր տանը մեկ մոմ վառել ու հիշել մեր հերոս տղերքին: Ես մեր տղերքի ցավը տանեմ, ու թող նրանց այդ առյուծի ոգին պահպանվի ու Աստված միշտ նրանց հետ լինի: [b]-Անի, ամանորյա Ձեր բարեմաղթանքը հայ ժողովրդին:[/b] - Մարդկանց մեջ կարևորում եմ բարությունը, քանի որ այդ բարությունն է որ փրկում է ամեն ինչից: Միայն լավատեսությունն ու բարությունը կարող է փրկել, որպեսզի մարդ դուրս գա ինչ-որ տհաճ իրավիճակից: Եթե մարդ դա չփոխի իր մեջ, ապա ցանկացած իրավիճակում փնթփնթալու առիթ կունենա: Եկեք լինենք Սպիտակաձյունիկի հոգեբանությամբ… Ես մարդկանց բարություն եմ մաղթում: Ամեն բան սկսվում է հենց դրանից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է եգչուհուն գալիք Ամանորի առիթով և մաղթում հաջողություններ: [b]Նյութի հեղինակ՝ Կարինե Գևորգյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր