Հաստատվել է առողջապահության համակարգի գլխավոր մասնագետների ցանկը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է Երևան քաղաքի առողջապահության համակարգի գլխավոր մասնագետների ցանկը:
Ըստ այդմ, առողջապահության համակարգի 37 աշխատակիցների՝ ըստ մասնագիտացումների, շնորհվել են համապատասխան կոչումներ:
Շնորհված կոչումները հավաստող Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումները քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է հանձնել գլխավոր մասնագետներին՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:
Շնորհավորելով մասնագիտական կոչումների արժանացած բուժաշխատողներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ամենօրյա նվիրված աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ ևս նրանք իրենց մասնագիտական հմտությունները լավագույնս կծառայեցնեն ի շահ բնակիչների առողջության պահպանման: