8746 դիտում
10:24 03-10-2018
Առողջապահության նախարարը կրճատել է գլխավոր մասնագետների՝ արդեն խորհրդատուների թիվը, ցանկից հանել կարևորագույն մասնագիտություններ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն այլևս հանդես են գալիս որպես խորհրդատուներ:
Հիշեցնենք, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը՝ առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:
Ավելին՝ Թորոսյանը ինքնուրույն որոշել էր նաև կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը՝ 76-ից հասցնելով 45-ի: Եվ ամենակարևորը, փոփոխությունների է ենթարկել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը: Իսկ խորհրդատուների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
Համենայն դեպս, մինչև հիմա գլխավոր մասնագետ են համարվել այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս որպես բժիշկ մեծ համբավ ունեն:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
17:17 23-02-2019
Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը
3099 դիտում
16:28 03-12-2014
Վտանգավոր մասնագիտություններ, կամ, դիմակով ծեծելը` նոր գործելակերպ. Սուր անկյուն. տեսանյութ
1875 դիտում
10:56 03-03-2015
Չհնացող «մասնագիտություններ». խարդախություն. տեսանյութ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»