ՀՀ ԿԲ-ն գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 27-ի կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ կայքից;
Փոփոխություն է կատարվել «ՀՀ ԿԲ պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ: