211652_close_icon
views-count1170 դիտում article-date 13:33 30-09-2014

Գալուստ Սահակյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետության կայացման ու հզորացման, գրագետ հասարակության ձեւավորման գործում կարեւորել է կրթական համակարգի, մասնավորապես դպրոցի եւ բանակի դերը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում կարեւորել է կրթության դերը եւ ակնածանքով է վերաբերվել դպրոցին ու ուսուցչին: Պարոն Սահակյանը, անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին, նշել է, որ վերջին տարիներին դպրոցի բազմաթիվ խնդիրներ են լուծում ստացել թե Երեւանում, թե մարզերում: «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւ միության անդամները ԱԺ նախագահի հետ զրույցում ներկայացրել են միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները, անդրադարձել են ոլորտում առկա բացթողումներին ու հիմնախնդիրներին: Քննարկվել են այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր