211652_close_icon

Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան-Օձուն, ավտոճանապարհները և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը

views-count6845 դիտում article-date 22:31 26-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան-Օձուն, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը: [/color] Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, և առկա է մառախուղ: Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում և Երևան, Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով: [color=#CC0000]Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր», և Գեղարքունիքի մարզի, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color] ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր