211652_close_icon
views-count2513 դիտում article-date 22:39 26-12-2016

ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ օդանավի կործանման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և ցավակցություն հայտնել Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Վիգեն Սարգսյանը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված ցավակցական ուղերձը: «Ցավալի է գիտակցել, որ ահավոր ողբերգությունը տասնյակ մարդկային կյանքեր է խլել, զոհվել են օդանավի փորձառու անձնակազմը, զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլի արտիստները, շնորհալի լրագրողներ: Անդառնալի կորստի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, ՌԴ զինված ուժերի անձնակազմին, Ռուսաստանի Դաշնության ամբողջ եղբայրական ժողովրդին»,-ասված է Վիգեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր