211652_close_icon

Էդուարդ Շարմազանովն ընդունել է PR դպրոցի ուսանողներին

views-count1878 դիտում article-date 18:32 26-12-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 26-ին հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից ստեղծված PR դպրոցի ուսանողների եւ դպրոցի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր անցած քաղաքական ուղին եւ փորձը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ազատ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց Էդուարդ Շարմազանովը սիրով պատասխանել է: Ուսանողները հիմնականում հետաքրքրվել են Հայաստանում կիրառվող PR գործիքակազմով, ինչպես նաեւ փորձել ճշտել ԱԺ փոխնախագահի տեսակետը PR ոլորտում կիրառվող մոտեցումների վերաբերյալ: [b]ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր