886 դիտում
15:43 19-11-2014
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը եւ Հունաստանում, համատեղության կարգով նաեւ՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իր եւ ՀՀ Ազգային ժողովի ու Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից ողջունելով հյուրերի այցը Հայաստան, բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը: Նա նշել է, որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են՝ հավելելով, որ միասին պետք է պայքարել այդ սպառնալիքի դեմ: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության առավել սերտացման, ինչպես նաեւ՝ միջազգային տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը, ինչն իր խոսքում կարեւորել է նաեւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ: Նա շեշտել է, որ Հայաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ընթանում է խնդիրն առավել սրելու ճանապարհով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. այդ կապակցությամբ նա առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ինչը հյուրերի կողմից սիրով ընդունվել է:
Նմանատիպ նյութեր
4884 դիտում
18:13 21-05-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
589 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1141 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
568 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին