211652_close_icon
views-count18072 դիտում article-date 16:23 25-12-2016

Կործանված Ту-154 օդանավում գտնվող Ալեքսանդրովի անվան անսամբլի մենակատարը նախօրեին թույլտվություն էր ստացել չմեկնել Սիրիա՝ 3-րդ որդու ծննդյան կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կործանված Ту-154 օդանավում գտնվող Ա.Վ. Ալեքսանդրովի անվան անսամբլի մենակատար Վադիմ Անանևը նախօրեին թույլտվություն էր ստացել տանը մնալ՝ 3-րդ որդու ծննդյան կապակցությամբ: Այս մասին հայտնում է RT-ն: Վադիմը մտադիր էր օգնել կոնջը և չէր մեկնել անսամբլի հետ: «Օդանավում իմ ընկերներն ու կոլեգաներն են եղել: Ես չեմ հավատում, որ նման բան է տեղի ունեցել: Կինս ողջ օրը գրկում է երեխաներին ու լաց է լինում..», պատմում է Վադիմը: Նշենք, որ Սև ծովում կործանված Ту-154 օդանավում գտնվել է ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի երգչախմբի, գրեթե, ողջ կազմը՝ 65 հոգի: Բացակայել են միայն երգչախմբի 3 մենակատարները, որոնց թվում է նաև Վադիմը: [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/25/104993/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վաղ առավոտյան Սև ծովում կործանվել է Սոչիի օդանավակայանից Սիրիա մեկնող Tу-154 օդանավը: Սոչիից և Գելենջիկից դեպքի վայր ժամանած MИ-8 ուղղաթիռները, ինչպես նաև 7 նավեր Սև ծով որոնում են ՌԴ ՊՆ անհետ կորած Tу-154 օդանավը։ Այլ ուղղաթիռներ բերվել են մարտական պատրաստության Սոչիի եւ Գելենջիկի օդանավակայաններում: Հաղորդվում է, որ օդանավն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան: Օդանավում գտնվել է 93 ուղևոր, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ էին, 9 ռուսաստանյան լրագրող և մեծ մասը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին շնորհավորելու Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը: Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր