211652_close_icon
views-count4515 դիտում article-date 21:51 24-12-2016

Գորիս – Կապան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեկտեմբերի 24-ին` ժամը 20:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր