211652_close_icon

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է՝ Հորդանանում ու Եգիպտոսում հնարավոր են ահաբեկչություններ

views-count2256 դիտում article-date 15:10 24-12-2016
ԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացրել է Հորդանանում և Եգիպտոսում տոնական օրերին սպասվող ահաբեկչությունների մասին։ Այդ մասին, ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, հայտարարություն է տարածել Պետդեպը։ «Հիշեցնում ենք ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունները մտդրություն ունեն Հորդանանում և Եգիպտոսում հարձակումներ գործել ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիների վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, Պետդեպը հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Շարմ-էշ-Շեյխ հանգստավայր այցելությունից։

Նմանատիպ նյութեր