Գերմանիան նախազգուշացրել է, որ Անկարայում նոր ահաբեկչություններ են նախապատրաստվում
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը նախազգուշացրել է, որ ունի իրազեկ տեղեկություններ Անկարայում ծրագրվող ահաբեկչությունների մասին, հայտնել է DW թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ պայթյուններ են իրականացվելու խոշոր առևտրի կենտրոններում: Այդ առնչությամբ գերմանական դեպսանատունը մարտի 15-ին դիմել է Թուրքիայում գտնվող իր քաղաքցաիներին՝ հնարավորինս զերծ մնալու մարդաշատ վայրերում հայտնվելուց:
Բացի այդ, սպառնալիքի հետ կապված՝ Անկարայում ժամանակից շուտ փակվել են գերմանական դպրոցներն ու մանկապարտեզները:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱՆկարայի կենտրոնում հնչած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 37 մարդ, ևս 125-ը՝ վիրավորվել: