ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ Իտալիայում և Վատիկանում հնարավոր է՝ ահաբեկչություններ կիրականացվեն, տեղեկացրել է ABC News-ը:
Ահաբեկիչների թիրախային կետ կարող են ընտրվել, առաջին հերթին, Սուրբ Պետրոսի տաճարը, Միլանի տաճարը և աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնը, որի սեզոնը բացվում է դեկտեմբերի 7-ին:
Պետդեպը չի բացառել նաև հարձակումները եկեղեցիների, սինագոգների, ռեստորանների, հյուրանոցների և թատրոնների վրա:
Հռոմում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին այդ մասին նախազգուշացրել է Իտալիայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Նշենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչություններից հետո Իտալիայի զինված ուժերի 700 ծառայող է տեղակայվել Հռոմում: