211652_close_icon
views-count1917 դիտում article-date 16:41 24-12-2016

Պենտագոնը ստեղծելու է արտասահմանյան քարոզչության դեմ պայքարի կենտրոն

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին կստեղծի արտասահմանյան քարոզչության ու ապատեղեկատվության հակազդման կենտրոն։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, կենտրոնը, որի ստեղծման վերաբերյալ օրինագիծը ստորագրել է նախագահ Բարաք Օբաման, կներառվի Պետդեպի կազմի մեջ։ Նրանով զբաղվելու են պետքարտուղարը, պաշտպանության նախարարը և մի շարք դաշնային վարչությունների ղեկավարներ։ Կենտրոնը կհետևի և գնահատական կտա արտասահմանյան լրատվությանը, որոնք կսպառնան ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, ինչպես նաև նրա դաշնակիցներին ու գործընկերներին։

Նմանատիպ նյութեր