5799 դիտում
11:08 24-12-2016
Աշխատում են առանց օգուտի, բայց դժգոհ չեն. «ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը գործնականում միակ շոշափելի ներդրումն է, իհարկե՝ ոչ ուղղակի, որ կատարվում է Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական քիչ թե շատ կայուն հենք, միաժամանակ նաև քիչ թե շատ շոշափելի հասարակական քարոզչական էֆեկտ ապահովելու համար: Նվազեցվում են թե՛ բնակչության, թե՛ բյուջեի, թե՛ տնտեսվարողների ծախսերը, ինչը նվազագույնն է, որ թեկուզ դանդաղ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է Կարեն Կարապետյանին:
Այսպիսով, աստիճանաբար ձևավորվում է կարծես թե նոր կառավարության, այսպես ասած, բաժնետերերի շրջանակ՝ «Գազպրոմ» կամ «Գազպրոմ Արմենիա», ինչը գուցե հենց Կարեն Կարապետյանն է, Սամվել Կարապետյանը, նաև բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները, որոնք ևս կառավարության ձևավորումից հետո մոտավորապես 15 տոկոսով նվազեցրել են գինը, և ինչպես օրերս վարչապետի հետ հանդիպմանը բենզինի խոշոր ներկրողներից Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց՝ աշխատում են առանց օգուտի, բայց դժգոհ չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26233 դիտում
10:49 19-11-2016
Վարչապետը դժգոհ է երեք նախարարների աշխատանքից. Նախագահականը դժգոհ է ուրիշ երեքից «Ժամանակ»
8839 դիտում
21:14 23-07-2019
Նոր մարզպետի օրոք քրեաօլիգարխներն ավելի մեծ թափով են աշխատում. Վայոց Ձորի բնակիչները դժգոհ են
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը