Ձյան մեջ արգելափակված 2 ավտոմեքենաները դուրս բերվեցին փրկարարների կողմից
Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E» մակնիշի 75 OA 075 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ե.) ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Rio» մակնիշի 34 DZ 582 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենան: